Երեւան կատարած այցից հետո ՌԴ նախագահը վերադառնալով, անմիջապես համապատասխան հանձնարարականներ է տվելՙ արագացնելու ու ընթացքի մեջ գցելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ հանգամանքն ուրախացնում է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին: Խոստովանելով այդ մասին երեկ ՀՀ նախագահը «Մետրոպոլ» հյուրանոցի բացմանը, պատասխանելով լրագրողների հարցին նշեց, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի հետ հեռախոսազրույցում քննարկում է եղել ձեռք բերված պայմանավորվածությունների արագ եւ արդյունավետ շարունակությունը ապահովելու վերաբերյալ: ՌԴ նախագահի այցի արդյունքները տեսանելի կլինեն 2-3 ամիս հետո արդեն:
Գ. Մ.