«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2001-09-14 | #166, 2001-09-15 | #167, 2001-09-18


ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ ԾԱԼԿԱՅՈՒՄ, ԿԱՆ ԶՈՀԵՐ

ԹԲԻԼԻՍԻ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի ներքին զորքերի վաշտ է նախօրյակին մտցվել Ծալկայի շրջանՙ այստեղ ապրող վրացիների եւ հայերի միջեւ բախումներից խուսափելու համար: Ինչպես հաղորդում է «Կավկազպրեսը» Վրաստանի ՆԳՆ վկայակոչմամբ, սեպտեմբերի 16-ին կենցաղային վեճի արդյունքում Ծալկայում զոհվել է երկու մարդ, մեկը վիրավորվել: Շնամարտի հողի վրա իրար հետ թեթեւակի ընդհարված հարեւաններ Բուդաղովներն ու Գվալվիանիները կռվի են բռնվել, որն այնուհետեւ վերաճել է հրաձգության: Դրա արդյունքում զոհվել են 21-ամյա Իվան Բուդաղովը եւ 50-ամյա Շադուր Սուբելիանին: Դանակով վիրավորվել է 22-ամյա Զաուր Ստեփանյանը, որը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ ներքին զորքերը հսկում են Ծալկայի բոլոր մուտքերն ու ելքերը: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Հարկ է նշել, որ սա տեղացի հույների, հայերի եւ այստեղ բնակության տեղափոխված սվանների միջեւ դիմակայության առաջին դեպքը չէ: Սովորաբար կենցաղային հողի վրա ծագող հակամարտությունները ձեռք են բերում ազգային երանգ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4