«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2001-09-14 | #166, 2001-09-15 | #167, 2001-09-18


ԲԵՌՆԻ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ 17 ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՐԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԲԵՌՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Շվեյցարա-հայկական ընկերակցության անդամ Սարգիս Շահինյանը եւ Հայոց մեծ եղեռնը վերապրած Արամ Ջամբազյանը դատի էին տվել Շվեյցարիայում գործող 8 թուրքական կազմակերպությունների 17 պատասխանատուներինՙ մեղադրելով նրանց Շվեյցարիայի համապատասխան օրենքը խախտելու մեջ, քանի որ ժխտել էին Հայոց ցեղասպանության իրողությունը:

Բեռնի դատարանը սեպտեմբերի 14-ի որոշմամբ արդարացրել է այդ 17 թուրքերին եւ կասկածի տակ է առել Հայոց ցեղասպանության իրողությունը: Շահինյանը ռադիոկայանին ասել է, թե իրավաբանական առումով դատարանի այդ վճիռը բացարձակապես անտրամաբանական է ու կայացվել է քաղաքական չափազանց մեծ ճնշումների տակ: Նա նշել է, թե ինքն ու Ջամբազյանը դատավճիռն արդեն բողոքարկել են, իսկ դատական անցած ու գալիք շատ մեծ ծախսերը հոգում են իրենք ու Շվեյցարիայի հայկական համայնքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4