ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ավիաուղիների» Երեւան-Փարիզ չվերթը կատարող օդանավն այսօր, մեկնարկից 15 րոպե անց, տեխնիկական պատճառով հետվայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Շուրջ 2,5 ժամ ուշացումով չվերթի բոլոր ուղեւորները ՀԱՈՒ այլ օդանավով մեկնել են Փարիզ: Այդ մասին տեղեկացնելով, ՀԱՈՒ մամուլի կենտրոնը հաղորդում է նաեւ, որ «Հայկական ավիաուղիների» ղեկավարությունը ներողություն է խնդրել ուղեւորներիցՙ պատճառված անհարմարության համար: