«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2001-09-14 | #166, 2001-09-15 | #167, 2001-09-18


ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԹԵՐԹ ԵՆ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության փաստաբանները տարիներ առաջ ունեին իրենց մամուլը, սակայն երկար ժամանակ է ինչ այն չի հրատարակվում: Ըստ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Ջանոյանի, սեփական թերթ ունենալը փաստաբանների համար անհրաժեշտություն է եւ հենց այդ սկզբունքից ելնելով էլ իրենց եւ Հայ փաստաբանների միջազգային միությունը նախաձեռնել են հիմնադրել տպագիր մամուլ: Երկու միությունները դիմել են ԱՄՆ իրավաբանների միությանըՙ ֆինանսավորման հարցի լուծման համար: Տ. Ջանոյանի խոսքերով, թերթի հրատարակումը հնարավորություն կտա հասարակությանը տալ փաստաբանական մասնագիտական տեղակատվություն:

Թե որքան կլինի տպաքանակը, միության նախագահն առայժմ դժվարացավ պատասխանել, նշելով, որ դա կախված է ֆինանսավորումից: Նշենք, որ թերթն, ամենայն հավանականությամբ, կկոչվի «Փաստաբանը եւ իրավունքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4