«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2001-09-15 | #167, 2001-09-18 | #168, 2001-09-19


ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ

Պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման խնդիրը լուծելու նպատակով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը երեկ առաջին անգամ մեկուկես միլիարդ դրամ ծավալով երկուսուկես տարի մարման ժամկետայնությամբ արժեկտրոնային պարտատոմսեր է թողարկել, որի տեղաբաշխման միջին եկամտաբերությունը կազմել է 22.2460 տոկոս, մինչ պահանջարկը 2,2 անգամ գերազանցել է թողարկմանը: Այս մասին նախարարության արտաքին կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրությունը եզրակացնում է, որ «սա ֆինանսական շուկայում կառավարության ձեռք բերած աննախադեպ հաջողությունն է», որը հավաստում է, որ իրագործելի է որդեգրած քաղաքականությունը, եւ հնարավոր են երկարաժամկետ ֆինանսական ներդրումները Հայաստանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4