Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիին: Հանդիպման շրջանակներում քննարկվեց այս տարվա հուլիսին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիիՙ Հայաստան կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:
Զրուցակիցներն ընդգծեցին հայ-իրանական տարածաշրջանային համատեղ ծրագրերի խթանման կարեւորությունը ոչ միայն երկու երկրների, այլեւ տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի հաստատման համար:
Պաշտպանության նախարարն ու դեսպանը կարծիքներ փոխանակեցին հայ-իրանական համագործակցության հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: