«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2001-09-19 | #169, 2001-09-20 | #170, 2001-09-21


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Քըրք Քըրքորյանը եւ բազմաթիվ ուրիշներ արժանացան շքանշանների եւ մեդալների

Երեկ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար սփյուռքահայ բարերար Քըրք Քըրքորյանը պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Անկախության 10-ամյակի առթիվ նախագահական հրամանագրով Մխիթար Գոշի, Մխիթար Հերացու, Անանիա Շիրակացու եւ Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվեցին մի խումբ մտավորականներ, լրագրողներ, ուսուցիչներ, դիվանագետներ, կրթության, առողջապահության, մշակույթի, արտադրության, գյուղատնտեսության աշխատողներ եւ գործարարներ: Մարտական ծառայության համար տարբեր կարգի շքանշաններով ու մեդալներով պարգեւատրվեցին բազմաթիվ զիծառայողներ, ներքին գործերի աշխատակիցներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4