Հայաստանում է գտնվում արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեքյանըՙ ՀՀ իշխանությունների հետ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման իրավունքի շուրջ բանակցություններ վարելու, 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու առաքելությամբ: Ըստ հավաստի աղբյուրների, բանակցությունները ավարտի փուլում են: Դրանք սկսվել էին այս տարի, եւ ամենայն հավանականությամբ ավարտին կհասցվեն մինչեւ տարեվերջ:
Հայտնի է, որ արգենտինահայ այս գործարարին է պատկանում Արգենտինայի օդանավակայանների մեծ մասի կառավարումը: Վերջերս էլ Էռնեքյանի ընկերությունը ստանձնել է Բուենոս Այրեսի գլխավոր օդանավակայանը, որի արդյունքում վերջինս լիովին մոդեռնիզացվել է:
Է. Էռնեքյանը հայտնի է ոչ միայն իբրեւ գործարար, այլեւՙ բարերար ու ազգային գործիչ: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Գ. Մ.