«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2001-09-19 | #169, 2001-09-20 | #170, 2001-09-21


ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԱՍՊԱՐՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԷՐ

Բաթումում անցկացվեց արագ շախմատի յուրօրինակ մրցամարտ Եվրոպայի եւ Ասիայի հավաքականների միջեւ: 12 տուրից բաղկացած մրցաշարում Եվրոպայի հավաքականը 58-46 հաշվով հաղթեց ասիացիներին: Այդ հաղթանակը ձեռք բերվեց եվրոպացի շախմատիստների հաջող ելույթի շնորհիվ, որոնք առավելության հասան 47,5-24,5 հաշվով: Իսկ ահա կանանց մրցավեճում ավելի ուժեղ էին ասիացիներըՙ 21,5-10,5:

Եվրոպայի հավաքականի հաղթանակում ամենամեծ ներդրումն ունեցավ Գարրի Կասպարովը, որը 12 հնարավորից վաստակեց 11 միավոր: նրա հետ կարողացան հավասար պայքար մղել միայն Ադիատոն (Ինդոնեզիա) եւ չին շախմատիստ Ցզյան Չուանը, որոնք ոչ ոքի ավարտեցին պարտիաները: Եվրոպացի հավաքականում հանդես եկան նաեւ հոլանդացի Լ. վան Վելին, վրացի Զ. Ազմայփարաշվիլին, ֆրանսիացի Է. Բաքրոն, Իսրայելը ներկայացնող Է. Սուտովսկին, բելառուսցի Մ. Գուրեւիչը, վրաց շախմատիստուհիներ Մ. Չիբուրդանիձե, Ն. Իոսելիանին, Ն. Գուրիելին եւ ռուսաստանցի Ե. Կովալեւսկայան:

Ասիայի հավաքականի մարզական պատիվը պաշտպանում էին Ռ. Կասիմջանովը (Ուզբեկստան), Յ. Ռոջերսը (Ավստրալիա), Ե. Վլադիմիրովը (Ղազախստան), Ու. Ադիատոն (Ինդոնեզիա), Ե. Ցզյան Չուանը, Սե Ցզյուն, Սյույ Յույհուան, Չժու Չենը (բոլորն էլՙ Չինաստան), Դաո Տյեն Հույը եւ Խոանգ Տխան Տրանգը (երկուսն էլՙ Վիետնամ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4