«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2001-09-21 | #171, 2001-09-22 | #172, 2001-09-25


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՈՎ

Նախարար Օսկանյանը պատասխանում է «Ինտերֆաքս» գործակալության հարցերին

- Հարգելի պարոն Օսկանյան, ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական հնարավոր գործողություններ սկսելու վերաբերյալ: Եվ մտադի՞ր է Հայաստանը սատարել ԱՄՆ-ինՙ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

- Մենք ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական ակտը համարում ենք անընդունելի: Եվ, դրա մասշտաբներն ու ձեւը հաշվի առնելով, համապատասխան հակաքայլի չդիմելը կարող է խիստ բացասական հետեւանքներ ունենալ միջազգային խաղաղության եւ կայունության առումով: Կարծում ենք, որ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել:

Հայաստանը պատրաստ է իր համեստ հնարավորությունների սահմաններում աջակցել միջազգային ահաբեկչության դեմ ձեւավորվող միջազգային կոալիցիային:

- Ձեր կարծիքով, ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների իրականացումը չի՞ հանգեցնի տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակի:

- Իհարկե, շատ բան կախված կլինի ԱՄՆ-ի պատասխան քայլի ձեւից: Եվ այդ առումով այս պահին դժվար է կանխորոշել, թե ինչպիսի հետեւանք կարող է ունենալ: Այնուհանդերձ, այս քայլն անպատասխան թողնելն էլ որպես ուրիշ ազդանշան կարող է ընկալվել:

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4