ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Ըստ ամերիկյան ABC հեռուստածրագրի, ԱՄՆ-ը հարվածներ չի հասցնի Աֆղանստանին մինչեւ հինգշաբթի, այսինքնՙ մինչեւ Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը Երեւանից չվերադառնա Վատիկան: ABC-ն հայտնում է, որ այդ մասին պայմանավորվածություն կա Վաշինգտոնի եւ Վատիկանի միջեւ:
Հիշեցնենք, որ Հռոմի պապի այցը Հայաստան կկայանա սեպտեմբերի 25-27-ը: