«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2001-09-21 | #171, 2001-09-22 | #172, 2001-09-25


ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

ՍՏԱՄԲՈՒԼ, 20 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը Կարսի Կովկասյան համալսարանի եւ Պատմական քաղաքների միության կողմից կազմակերպված սեմինարների ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային դիմակայությունների կարգավորմանը:

Նա կարեւորել է Ադրբեջանի եւ Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանումը առկա հակամարտությունների կարգավորման գործընթացումՙ շեշտելով, որ այս սկզբունքների անտեսումը իրատեսական չէ:

«Հայաստանը պետք է թողնի գրավյալ տարածքները, որ գրավված են միջազգային օրենքի դրույթների ոտնահարմամբ եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վարի առավել կառուցողական քաղաքականություն: Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը կձերբազատվի անցյալից մնացած կանխակալություններից եւ հեռատեսական քաղաքականություն կվարի հարեւանների նկատմամբ», նշել է Թուրքիայի նախագահը:

Ըստ Սեզերի, Կովկասյան տարածաշրջանը շարունակելու է խաղալ այն ռազմավարական դերը, որ ունեցել է նախկինում: Նա խոստացել է Թուրքիայի աջակցությունը հարավկովկասյան երկրների ինտեգրացման գործընթացին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4