«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2001-09-21 | #171, 2001-09-22 | #172, 2001-09-25


ԴԱՏԱԽԱԶԸ ՆՈՐԻ՞Ց ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԿՏԱ

Այսօր կվճռվիՙ ՀՀ գլխավոր դատախազը էներգետիկ ոլորտում 1992-95 թթ. կատարված չարաշահումների բացահայտմանն ուղղված աշխատանքների մասին հաղորդմամբ վերստին կմտնի՞ խորհրդարան, թե՞ ոչ: Հաղորդմամբ հանդես գալու մասին ԱԺ գործող որոշմամբ դատախազը խորհրդարան պետք է ներկայանար մեկ անգամ, ինչն անբավարար էր համարվում պատգամավորների մեծ մասի կողմից: Օրենքում նախատեսվող փոփոխության համաձայնՙ գլխավոր դատախազի հաղորդումները նշված մասով դառնալու են պարբերական: Նախագիծը ներկայացրել է ՀՅԴ խմբակցությունը եւ քննարկումների արդյունքում դրական արձագանք ստացել մյուս խմբերի ու խմբակցությունների կողմից: Հարցը կքվեարկվի այսօր: Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4