Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Երեւանի Սուրբ Գ. Լուսավորիչ եկեղեցուՙ սեպտեմբերի 24-ին կայացած բացման հանդիսավոր արարողությունից իր տպավորությունները պատմելով նախարարինՙ բարոնուհին նշեց, որ Մայր տաճարը սքանչելի տեսք ունի եւ իր մեջ արթնացրել է 4-ամյա վաղեմության այն հուշերը, երբ ինքը հանգուցյալ կաթողիկոս Գարեգին Առաջինի հետ մասնակցել է տաճարի հիմնօրհնեքի արարողությանը:
Զրույցի ընթացքում շոշափվեցին Արցախին միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ