«Հայֆիլմ» կինոստուդիայում շուտով կավարտվեն ռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարի «Հերոստրատ» ֆիլմի նկարահանումները:
Կինոստուդիայի փոխտնօրեն Մանվել Ալեքսանյանի խոսքերով, ֆիլմը նշանակալից է նրանով, որ առաջին հայ-ամերիկյան համատեղ աշխատանքն է: Տաճար այրող Հերոստրատի պատմությունը վերարտադրող ֆիլմի ֆինանսավորումը կատարել է ամերիկյան կողմը, իսկ դերասաններն ու նկարահանող խումբը Հայաստանից են. Հովհաննես Բաբախանյան, Ժան Նշանյան, Վլադիմիր Մսրյան, Շաքե Թուխմանյան, այլք:
Արմենպրես