«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2001-09-26 | #174, 2001-09-27 | #175, 2001-09-28


ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շառլ Ազնավուրը սեպտեմբերի 27-ին Հայաստանից մեկնեց Ֆրանսիա: Մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում աշխարհահռչակ երգիչն ընդգծեց, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի արտագաղթի կասեցումը. «Անհրաժեշտ է, որ վերջին շրջանում արտագաղթածները վերադառնան հայրենիք, ինչի համար պետք է շատ աշխատատեղեր ստեղծել»: Ազնավուրը հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ, ինչը խոստացավ շատ չուշացնել, ավելի բարեկարգված կտեսնի իր պատմական հայրենիքը:

Յոթ օր գտնվելով Հայրենիքումՙ Ազնավուրն այցելեց Գյումրի, Վանաձոր, որտեղ վերջին տարիներին «Ազնավուրըՙ Հայաստանին» հիմնադրամի միջոցներով կառուցվել են դպրոցներ, ծերանոցներ: Նա ներկա գտնվեց Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնին հարող հրապարակը իր անվամբ կոչելու, Գյումրիում իր արձանի բացման արարողություններին, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի բացմանը: Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ այցելելով Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, Ազնավուրը կատարեց «Ավե Մարիա» երգը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4