«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2001-09-26 | #174, 2001-09-27 | #175, 2001-09-28


ՍՊԱՆԴ ՆԱԵՎ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ

Հայերս չենք կարող այսուհետեւ «բացառիկության» զգացում ապրել «ներխորհրդարանական» սպանդի գործում. երեկ Շվեյցարիայի խորհրդարաններից մեկում, Ցյուրիխի մոտ գտնվող Ձուգ քաղաքի խորհրդարանում, 33 տարեկան ահաբեկիչն ինքնաձիգով սպանեց 14 մարդու եւ վիրավորեց ավելի քան 10 հոգու, որոնցից 8-ի վիճակն օրհասական է: Դեպքը տեղի ունեցավ առավոտյան ժամը 10:30-ին, այն պահին, երբ տեղական կառավարության անդամներից ոմանք հաշվետու նիստի էին 90 հոգանոց խորհրդարանում: Ոճրագործը, զինված 1 ինքնաձիգ հրացանով, 1 ատրճանակով եւ 1 նռնակով, հագնված սեւ հագուստ, որի վրա գրված էրՙ Police, կրակելով մուտք էր գործել անպաշտպան խորհրդարանից ներս, կատարել սպանդ եւ վերջում պայթեցնելով նռնակըՙ ինքնասպան եղել: Վրա հասած ոստիկանությունը ոճրագործի մոտ գտել է նամակ-սպառնալիք, թե սպանելու է Ձուգի մաֆիայի անդամներին: Նամակում եղել է կառավարության անդամների ցուցակը, որի որոշ անդամներ սպանվածների թվում են: Ենթադրվում է, որ ոճրագործը նախապես եղել է ոստիկան եւ որոշ բողոքներ է ունեցել տեղի կառավարիչների դեմ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4