Շաբաթ օրը, սեպտեմբերի 29-ին, Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ համալսարանի փոքր դահլիճում տեղի է ունեցել համեստ մի հանդիսությունՙ նվիրված համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկան, դոկտ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի ծննդյան 75-ամյակին: Հանդիսությանը մասնակիցների շատ նեղ շրջանակ է հրավիրված եղելՙ ֆակուլտետների դեկաններ եւ Մայր աթոռի մի քանի ներկայացուցիչներ: Անակնկալորեն հանդիսության դահլիճ է մուտք գործել Ամենայն հայոց հայրապետը, որն իր գնահատանքի ու օրհնության խոսքն է ասել եւ հոբելյարին հանդիսավորապես շնորհել «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշան:
Շնորհավորում ենք: