ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 8-9-ը Հայաստան կայցելի Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն, իսկ հոկտեմբերի 23-24-ըՙ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից:
Նախատեսվում է նաեւ, որ հոկտեմբերի 4-6-ը Հայաստան կայցելի Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի գլխավոր քարտուղար Ս. Սորլինը, հոկտեմբերի 6-9-ըՙ Նորվեգիայի ԱԳՆ պատվիրակությունը, հոկտեմբերի 19-20-ըՙ Ուկրաինայի ԱԳ նախարար Ա. Զլենկոն, իսկ հոկտեմբերի 30-31-ըՙ Նիդեռլանդների ֆինանսների նախարար Խ. Զալմին:
Նույն աղբյուրից հայտնեցին նաեւ, որ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 15-ին կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 31-րդ կոնֆերանսին (Փարիզ), հոկտեմբերի 30-ինՙ Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հանդիպմանը (Բրյուսել/Լյուքսեմբուրգ):