ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Հայաստանում գրանցված են 50 կրոնական կազմակերպություններ: Չնայած իր խիստ ակտիվ գործունեությանը, դեռեւս գրանցված չէ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը. նրա կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ «Խղճի ազատության մասին» օրենքին: ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի հարցերով պետական խորհրդում հայտնեցին, որ իրենք շատ բողոք-նամակներ են ստանում «Եհովայի վկաների» գործունեության վերաբերյալ, որոնց հիմնական մասն առնչվում է անչափահասների հոգեորսությանը, անօրինական քարոզչությանը, այլ գործունեությանը: