ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի հյուսիսում, Կաթեխի գյուղի մոտ գտնվող ոստիկանական հենակետի վրա, ինչի հետեւանքով զոհվել է տեղի մի բնակիչ եւ վիրավորվել մեկ ոստիկան: Ինչպես գրում է ադրբեջանական «525-րդ» թերթը, հանցագործները, տեղում թողնելով զենքի մի մասը միայն այն ժամանակ են հեռացել, երբ օգնության հասած ոստիկանական ջոկատը կրակ է բացել նրանց վրա: Թերթը նշում է, որ Վրաստանին սահմանակից ադրբեջանական Զաքաթալա շրջանում վերջին ժամանակներս արձանագրվող այդ հարձակումները ոստիկանական հենակետերի վրա հազվադեպ երեւույթ չեն: Ներկայումս շրջանը գտնվում է Ադրբեջանի ներքին զորքերի հսկողության տակ, տարվում է հետաքննություն: