Հայաստանի Ազգային գրադարանը օրերս հարստացավ մի ուրույն եւ ինքնատիպ հավաքածուով: Կահիրեի ՀԲԸՄ ատենապետ պարոն Պերճ Թերզյանը գրադարանին հանձնեց եգիպտահայ մամուլիՙ «Արեւ», «Յուսաբեր» եւ «Ջահակիր» պարբերականների մանրաժապավենային գրադարանը:
Եգիպտոսում հայ մամուլը սկզբնավորվել է 1865 թ. մարտի 16-ին, Կահիրեում, «Արմավենի» երկշաբաթաթերթով: «Արեւ» հասարակական-քաղաքական եւ գրական օրաթերթը հրատարակվում է Կահիրեում Ռամկավար Ազատական կուսակցության կողմից: «Արեւ»-ի հավաքածուն գրանցված է 86 մանրաժապավենի վրա եւ ընդգրկում է 1915-2000 թթ.: Նույնքան մանրաժապավենի վրա է գրանցված ՀՅԴ «Հուսաբեր» օրաթերթը (1913-200 թթ.), որը լույս է տեսնում Կահիրեում: «Ջահակիր»-ը լույս է տեսնում Կահիրեում 1948 թ.-ից: 1963 թ.-ից այն տպագրվում է Հնչակյան կուսակցության կողմից: Յոթը մանրաժապավենի վրա ներկայացված են «Ջահակիրի» հնչակյան շրջանի հրատարակությունները:
Եգիպտահայ պարբերականները գրանցված են 179 մանրաժապավենների վրա: Այս շնորհակալ ծրագիրն իրականացվել է Կահիրեի Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սաթենիկ Չագըր» հիմնադրամի միջոցներով:
ՆԵՐՍԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն