«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2001-09-28 | #176, 2001-09-29 | #177, 2001-10-02


ԵՐԵԿ ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Թեքեյան մշակութային միությունը երեկ Թեքեյան կենտրոնում բացեց «Հոգի եւ մարմին» ցուցահանդեսը, որը նվիրված է քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Այն բացեց ԹՄՄ վարիչ-քարտուղար Սերգեյ Գալուստյանը, նշելով. «Նկարների վերջնական ընտրությունը կանգ առավ 33 կտավների վրա, որոնք ներկայացրել էին միջին սերնդի 13 նկարիչներ, որոնցից շատերն այսօր դասավանդում են գեղարվեստի ակադեմիայում»: Ցուցահանդեսը բաց կլինի եւս չորս օր, որի ընթացքում հնարավոր կլինի ծանոթանալ այն նկարիչների գործերին, որոնք այսօր տոն են տալիս հայ գեղանկարչությանը: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք ասացին արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գրիգոր Աղասյանը, բանաստեղծ Վարդան Վանատուրըՙ բարձր գնահատելով ներկայացված աշխատանքները:

Նկարիչներից ոմանք, շարունակելով աշխարհի պատկերման ավանդները, փորձում են յուրացնել նաեւ մոտիվների այն խումբը, որ անցյալ դարավերջում ներմուծեցին Դեգան, Թուլուզ-Լոտրեկը, Պիկասոն. Նկարներում օրգանապես միաձուլված են ներշնչումը եւ հայ գեղանկարչության ավանդները: Գունահարաբերությունները մատուցված են նուրբ ու ճաշակով:

ԹՄՄ-ի հաջորդՙ «Կարոտի օր-հին Երեւան» խորագրով ցուցահանդեսը նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը, հոկտեմբերի 8-ին կներկայացնի Գրիգոր Աղասյանի 20 աշխատանքները:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4