«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2001-09-29 | #177, 2001-10-02 | #178, 2001-10-03


«ՍՈՒԻՍԷՐԸ» ՋՆՋԵՑ ԲՈԼՈՐ ԹՌԻՉՔՆԵՐԸ

Այն բանից հետո, երբ շվեյցարական բանկերը մերժեցին Շվեյցարիայի ազգային ավիափոխադրող «Սուիսէրին» վարկեր տրամադրել, ընկերությունը ջնջեց իր բոլոր թռիչքները եւ արտասահմանում գտնվող իր օդանավերին հրահանգեց վերադառնալ երկիր: Ընկերությունն արդեն տոմս վերցրած կամ պատվիրած իր ուղեւորներին խնդրեց այլ ընկերությունների դիմել, միաժամանակ ավելացնելով, որ ի վիճակի չէ որեւէ հատուցում կատարել պատճառած վնասների համար: Այլ խոսքով, փաստորեն, ընկերությունը գտնվում է սնանկացման գործընթացում: «Սուիսէրի» հետ ծանր սպառնալիք է կախվել նաեւ բելգիական «Սաբենա» ավիաընկերության գլխին, քանի որ վերջինիս բաժնետոմսերի մի կարեւոր մասը գտնվում է շվեյցարական ընկերության ձեռքին: Հիշեցնենք, որ աշխարհի խոշորագույն մի շարք ընկերություններ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հայտնվել են ֆինանսական ծանր կացության առջեւ: Ավելացնենք նաեւ, որ «Սուիսէրը» շաբաթական 2 թռիչք է իրականացնում Երեւանից Ցյուրիխ եւ այլուր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4