ԱՆԿԱՐԱ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԻՐԱՆԻ ՁԱՅՆ: Թուրք մի դիվանագետ հայտնել է, թե հոկտեմբերի 2-ին Թուրքիան արտգործնախարարություն է հրավիրել Անկարայում Վատիկանի դեսպանին ու Թուրքիայի զարմանքն է փոխանցել 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը դատապարտող Հռոմի պապի արտահայտությունների կապակցությամբ: «Ֆրանսպրեսի» հաղորդման համաձայն, այս դիվանագետը, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, ասել է. «Պապը Հայաստան այցելելուց առաջ Թուրքիայի նախագահ Սեզերին հղած մի ուղերձում շեշտել էր, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում չի խաթարելու Թուրքիայի դիրքը: «Մենք տխուր ենք, որ պապը չի հարգել իր խոստումը», ասել է թուրք պաշտոնյան: