«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2001-10-02 | #178, 2001-10-03 | #179, 2001-10-04


ՍՏԱՑՎԵՑ ՍԻՐԻԱԿԱՆ ՑՈՐԵՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ստացվել է Սիրիայի կողմից Հայաստանին որպես օգնություն տրամադրված ցորենի երրորդՙ վերջին խմբաքանակը: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունը, 2000 թ. աշնանը ՀՀ կառավարությունը դիմել էր աշխարհի բազմաթիվ երկրներիՙ Հայաստանում երաշտի հետեւանքները վերացնելու համար օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Սիրիայի Արաբական Հանրապետությունը առաջիններից էր, որ արձագանքեց Հայաստանի իշխանությունների խնդրանքին ու դրսեւորեց բարի կամքՙ տրամադրելով մեր երկրին տասը հազար տոննա ցորեն եւ հինգ հարյուր տոննա կարտոֆիլի տնկանյութ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4