ԻՋԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անասունների դաբաղ հիվանդություն է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզի տարածք այդ հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով համապատասխան որոշում է ընդունել: Դրանով, մասնավորապես, հանձնարարվում է արգելել անասնապահական ծագում ունեցող մթերքների իրացումը, դրանց փոխանակումը առանց անասնաբուժական ծառայության տեղեկանքների եւ լաբորատոր ստուգումների: Մարզի համայնքապետարանների ղեկավարներին հրահանգ է տրվել արգելել չսահմանված վայրերում մսի անօրինական մորթը, վաճառքը եւ փոխանակումը: