Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը քննության առավ ՀԺԿ կազմակերպության մի շարք պատգամավորների ներկայացրած ՀՀ քաղաքական կուսակցությունների մասին օրենքի նախագիծը: Մինչեւ հարցի քննարկումը Հանրապետական վարչությունն առաջարկել էր սկզբնական կազմակերպություններին կարծիք արտահայտել այդ հարցի կապակցությամբ: Ի մի բերելով ՀՌԱԿ ակումբների տեսակետը, ինչպես նաեւ վերլուծելով տվյալ նախագիծը, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ, իրավագիտության թեկնածու Մեխակ Գեւորգյանը նշեց, որ գործող սահմանադրության եւ առաջարկվող օրենքի միջեւ առկա են որոշակի հակասություններ: Վարչությունը որոշում ընդունեց համապատասխան եզրակացություն ներկայացնել ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովին, իսկ կարեւորելով քաղաքական կուսակցությունների մասին օրենքի ընդունումըՙ նշված խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը լսեց փոխատենապետ Հարություն Առաքելյանի եւ վարչության անդամ Գառնիկ Հովակիմյանի հաղորդումները, կուսակցության վարչականների հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ժողովի, ՀՌԱԿ 80 եւ ՌԱԿ 10 հոբելյանական ձեռնարկների նախապատրաստման մասին: Հավանության արժանացան կայանալիք ժողովում, համաձայն Ռուբեն Միրզախանյանի ելույթի, հիմնադրույթները եւ նախաձեռնվող հոբելյանական ձեռնարկների ցանկը:
ՀՌԱԿ նյութական վիճակի մասին օրակարգի հարցը զեկուցեց վարչության անդամ Հրաչյա Կարապետյանը: Մանրամասն ներկայացվեցին 2000 թ. հոկտեմբերի 1-ից 2001 թ. սեպտեմբերի 30-ը ստացված եկամուտները եւ իրականացված ծախսերը: Վարչությունը հաստատեց նյութական վիճակի մասին զեկուցումը:
Նիստում ելույթ ունեցավ ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Հարություն Արզումանյանը (Կանադա), որը կարեւորեց ՌԱԿ-ՀՌԱԿ համագործակցության հետագա զարգացումը ներկա ժամանակահատվածում, Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման, ազգային կարեւորագույն հիմնախնդիրների լուծման համար:
Ընտրվեց վարչության կազմ
Տեղի ունեցավ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ՀՌԱԿ ակումբի անդամական ժողովը, որը ձեւավորեց վարչության կազմ: Ակումբի ատենապետ ընտրվեց Պետրոս Գեւորգյանը, փոխատենապետՙ Լեւոն Սողոմոնյանը, վարչության անդամներՙ Կարեն Մադաթյանը, Ռոզա Ազատյանը, Արմեն Բաբալարյանը: