ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Յուրի Մուրադյանն ու նկարիչ-բեմադրող Նաիրա Մուրադյանն ավարտել են Դանթեի «Աստվածային կատակերգության» մոտիվներով մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները: Մուրադյան ամուսինները հայկական 12 մուլտֆիլմերի հեղինակներ են: Վերջերս նրանք նկարահանել են նաեւ Մհեր Մկրտչյանին նվիրված մուլտֆիլմՙ «Այդ ոչինչը ես եմ» վերնագրով, որտեղ Մ.Մկրտչյանի ձայնը կրկնօրինակում է Աշոտ Ղազարյանը: