ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմը մրցութային կարգով ցուցադրվելու է Իրանի Սպահան քաղաքի մանկապատանեկան 16-րդ միջազգային կինոփառատոնում: Հոկտեմբերի 5-11-ն անցկացվող այդ փառատոնին իրենց աշխատանքներով մասնակցելու են 18 երկրների, այդ թվումՙ Գերմանիայի, Անգլիայի, Սլովակիայի, Դանիայի, ԱՄՆ-ի, Իրանի կինեմատոգրաֆիստներ: