«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2001-10-03 | #179, 2001-10-04 | #180, 2001-10-05


ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ

«Արփա-Սեւան»-ը թունել է նորոգելու Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ հայ շինարարները հաղթել են արտերկրում հայտարարված միջազգային հայտամրցույթում: Հալեպի (Սիրիա) երկաթգծի վարչության կողմից Հալեպ-Լաթակիա երկաթգծի թունելի վերանորոգման նպատակով հայտարարված հայտամրցույթում հաղթող է ճանաչվել «Արփա-Սեւան» ընկերությունը:

Ինչպես հայտնեց ընկերության նախագահ Հակոբ Հակոբյանը, համաձայն մրցութային առաջարկի թունելը պետք է վերանորոգվի 3 տարիների ընթացքում: Շինարարական տեխնիկան եւ սարքավորումները Սիրիա են տեղափոխվելու Հայաստանից, իսկ շինարարության գործընթացը կազմակերպվելու եւ վերահսկվելու է հայ մասնագետների կողմից: Տեղում վարձվելու են միայն բանվոր-շինարարները:

Նշվեց նաեւ, որ թունելի վերանորոգումը կսկսվի առաջիկայումՙ Հալեպի երկաթգծի վարչության մրցութային հանձնաժողովի հետ պայմանագրի կնքումից հետո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4