Ամառային հանգստից հետո եկավ իրադարձություններով հարուստ սեպտեմբերը: Ամիսը սկսվեց Արմենտելիՙ քաղաքային հեռախոսային խոսակցությունների րոպեավճարի մասին որոշումը կիրառելով: ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն տոնեցին անկախության 10 տարին: Գագաթնակետին հասան քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնակատարությունները: ՀՀ այցելեցին բազմաթիվ պաշտոնական պատվիրակություններ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը: ԼՂՀ-ն անցկացրեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սպանվեց վարչապետի խորհրդական Գ. Պողոսյանը:
1. Արմենտելը Հայաստանում ներքաղաքային հեռախոսներից օգտվելու համար րոպեավարձ սահմանեց:
3. Արցախում սկսվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 10-ամյակի տոնակատարությունները:
Երեւանում անցան վրացական պարտքի վերակազմավորման բանակցությունները:
4-7. Բաքու այցելեց ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների պատվիրակությունը:
5. ԼՂՀ-ում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
6. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց նախապատրաստելու ռազմավարական նշանակություն ունեցող 16 ձեռնարկությունների սեփականաշնորհումը:
ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը հանձնարարեց տրանսպորտի ու կապի նախարարությանը արգելել րոպեավճարի կիրառումը:
Հայաստանի պղնձահանքերի օգտագործումը տրվեց շվեյցարական «Մանես Վալեքս» ընկերությանը:
7. GazetaSNG.ru-ի կազմակերպած ինտերնետային հարցազրույցը ՀՀ նախագահի հետ:
Սկսվեց «Հանրապետություն» կուսակցության առաջին համագումարը:
8. Շուշիում անցկացվեց արվեստի փառատոն:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Ստեփանակերտի քաղաքագլուխ ընտրվեց Համիկ Ավանեսյանը:
9-12. Հայաստան այցելեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը:
9-12. Հայաստան այցելեցին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները:
10. Ռ. Քոչարյանը հայտարարեց հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը:
11. Հրավիրվեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստՙ կապի օրենքում փոփոխություններ կատարելու հարցով:
Երեւանում առավոտյան 9:35 սպանվեց վարչապետի խորհրդական Գագիկ Պողոսյանը:
12. Նախագահ Քոչարյանը հայտնեց իր ցավակցությունը նախագահ Ջորջ Բուշինՙ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ:
13. Պաշտոնական այցով Երեւան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:
14. ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարներ Ս. Սարգսյանն ու Ս. Իվանովը ստորագրեցին 2 համաձայնագիր. Ռուսաստանից ՀՀ գործուղվող ռազմական մասնագետների եւ խորհրդականների կարգավիճակի ու անշարժ գույքի օբյեկտների փոխանցման մասին:
14-16. Հայաստան պաշտոնական այց կատարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ստորագրվեց 5 փաստաթուղթ. մինչեւ 2010 թվականը ՌԴ եւ ՀՀ միջեւ երկարաժամկետ տնտեսական գործակցության պայմանագիրը, ինչպես նաեւ միջկառավարական համաձայնագրերՙ զբոսաշրջության բնագավառում գործակցության, ՌԴ սուբյեկտների եւ ՀՀ մարզային վարչակազմերի միջեւ գործակցության սկզբունքների, գիտական կոչումների եւ աստիճանների փոխադարձ ճանաչման, կապներդրումների փոխադարձ պաշտպանության եւ խրախուսման մասին: Հայաստանում ՌԴ նախագահը հանդիպեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Վլադիմիր Պուտինը եղավ Մատենադարանում, Երեւանի պետական համալսարանում, ծաղկեպսակներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
18. «Քրիստոնեա-դեմոկրատական միության» հիմնադիր Ազատ Արշակյանին զենքի եւ զինամթերքի ապօրինի պահման մեղադրանք ներկայացվեց:
19. Վախճանվեց հայտնի լրագրող Վալերի Այդինյանը:
Երեւան ժամանեց Կիպրոսի պաշտպանության նախարարը:
20. Երեւան այցելեց Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Վլադիմիր Յակովլեւը:
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը:
21. Հայաստան այցելեց Շառլ Ազնավուրը:
ՀՀ-ն տոնեց իր անկախության 10-ամյակը:
22. Երկօրյա այցով Հայաստան ժամանեց ՌԴ Պետդումայի պատվիրակությունը Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ:
22-24. Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան:
22. Էջմիածում կատարվեց մյուռոնորենության արարողությունը:
23. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:
23-25. Ստամբուլում կայացավ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի երրորդ հանդիպումը:
25-27. Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը: Հովհաննես Պողոս Երկրորդը այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Երեւանում բացված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում անցկացրեց էկումենիկ պատարագի արարողություն եւ այցելեց Խոր Վիրապ վանք:
25. Երեւանյան «Առագաստ» ջազ-սրճարանում հայտնաբերվեց 43-ամյա Պողոս Պողոսյանի դիակը:
26. Ռոբերտ Քոչարյանը այդ առիթով խորհրդակցություն անցկացրեց:
Հայտարարվեց, որ «Արարատցեմենտ» ԲԲԸ սեփականաշնորհման մրցույթը շահել է շվեյցարական «Հոլստիմ» ընկերությունը:
27. Երեւանում տեղի ունեցավ Արմենտելի տնօրենների խորհրդի նիստ, որը հաստատեց րոպեավճարը կիրառելու մասին որոշումը:
28. «Հանրապետություն» կուսակցությունը հանրահավաք կազմակերպեց:
ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Քաղաքական եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն