«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2001-10-03 | #179, 2001-10-04 | #180, 2001-10-05


ՔՈԼԻՆ ՓԱՈՒԵԼ. «ՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՉԷՙ ՆՐԱ ԴԵՄ Է»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հույս չունի Չեչնիայի հարցը լուծելու, քանի դեռ նա չի վերականգնել իր ազդեցությունը ողջ Կովկասումՙ ներառյալ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Ամերիկյան Stratfor Global Intelligence ինստիտուտի վերլուծաբանների կարծիքով, Հայաստանն արդեն Ռուսաստանի ազդեցության ոլորտում է, իսկ Վրաստանը գտնվում է Ռուսաստանի ճնշման տակ: Եթե Վաշինգտոնը ուզում է Աֆղանստանի դեմ պայքարում ստեղծել երկրների լայն կոալիցիա, ապա չի կարող հակադրվել տարածաշրջանային կոալիցիա ստեղծելու Ռուսաստանի ձգտմանը: Ըստ վերլուծաբանների, դա էին նշանակում ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի խոսքերըՙ ով Ռուսաստանի հետ չէՙ նրա դեմ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4