Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաղթանակով նշանավորեց իր նորամուտը թենիսի «Կրեմլի գավաթի» մրցաշարումՙ հաղթելով ֆրանսիացի Դյուպրիին: Հաջորդ փուլում Դավիթին չափազանց լուրջ քննություն է սպասվում. նա հանդիպելու է «Կրեմլի գավաթի» քառակի հաղթող Եվգենի Կաֆելնիկովի հետ: Ի դեպ, վերջինս առաջին փուլում կայացած խաղից հետո մամուլի ասուլիսում նշել էր, որ զգուշանում է առաջիկա մրցակցից:
Մրցաշարի հաղթողի հավակնորդներից մեկըՙ Մարատ Սաֆինը 3 խաղափուլում պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Մաքսիմ Միրնուն եւ այժմ մրցելու է իր համար ոչ այնքան հարմար մրցակցիՙ Դոմինիկ Հրբատիի հետ:
Պայքարից դուրս մնաց բուլղարահայ թենիսիստուհի Մագդալենա Մալեեւա-Բերբերյանը, որը զիջեց ռուսաստանցի Անաստասիա Միսկինային (4-6, 6-3, 4-6): Այս մրցաշարում ռուսական թենիսի 2 ներկայացուցիչներն անհաջողության մատնվեցին: Անդրեյ Ստոլյարովը զիջեց Թոմաս Յուհանսոնին, իսկ Ելենա Լիխովցեւան չկարողացավ հաղթահարել ավստրուհի Բարբառա Շետի դիմադրությունը: