ԹԲԻԼԻՍԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների թվում կյանքի միջին տեւողության մակարդակով, որը կազմում է 59 տարի: Այդ մասին են վկայում միջազգային այն հետազոտության տվյալները, որ ուրբաթ օրը տարածել է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը: Առաջին տեղում Էստոնիան է, որտեղ կյանքի միջին տեւողությունը 60,1 տարի է, երկրորդ տեղումՙ Բելառուսը (60,1), երրորդումՙ Հայաստանը: Նրանց հետեւում են Լիտվան (58,4), Մոլդովան (58,4), Վրաստանը (58,2), Ուկրաինան (56,8), Ռուսաստանը (55,5), Ադրբեջանը (55,4), Ուզբեկստանը (54,3), Ղազախստանը (54,3), Կիրգիզստան (52,6), Թուրքմենստանը (52) եւ Տաջիկստանը (50,8 տարի): Կյանքի միջին տեւողության մակարդակով համաշխարհային առաջատարը Ճապոնիան է, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 73,8 տարվա: