ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցչի օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետի որոշմամբ մայրաքաղաքի 15 դպրոցների լավագույն տնօրեններ եւ 136 լավագույն ուսուցիչներ մանկավարժական ստեղծագործ աշխատանքի եւ նվիրումի համար արժանացան պատվոգրերի: Հինգ ուսուցիչներ արժանացել են կառավարության պարգեւի: Պարգեւների հանձնումը տեղի ունեցավ այսօրՙ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Ինչպես իր ելույթում նշեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, վերջին տարիներին մանկավարժների աշխատանքը մնացել էր ստվերում եւ արժանվույն չէր գնահատվում: Սակայն կարեւորելով մանկավարժի դերը ազգի պահպանման գործում, Երեւանի քաղաքապետը ներկայումս մշտական ուշադրության կենտրոնում է պահում մայրաքաղաքի ուսուցիչներին, որի վկայությունը այսօրվա միջոցառումն է:
Հանդիսությունը ավարտվեց գեղարվեստական խմբերի ելույթներով: