«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2001-10-05 | #181, 2001-10-06 | #182, 2001-10-09


ՇԻՐԱԿԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ, «ՈՒՄ ՍԻՐՏԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

ՓԱՐԻԶ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն այսօր Շառլ Ազնավուրին եւ Անրի Սալվադորին հանձնեց «Վաստակի համար» երրորդ աստիճանի ազգային շքանշաններ: Ֆրանսիացի երգիչներ Շառլ Ազնավուրը եւ Անրի Սալվադորը, պետության ղեկավարի ձեռքից ստանալով վեցաթեւ աստղը եւ մուարե կապտագույն ժապավեններ, դարձան Ֆրանսիայիՙ ավագության կարգով չորրորդ պարգեւի կոմանդորներ, պրոֆեսիոնալ գործունեության մեջ ունեցած վաստակի համար: Պարգեւատրելով Շառլ Ազնավուրին, որի ստեղծագործական կյանքը շարունակվում է 65 տարի, Ժակ Շիրակը արժանին մատուցեց «այն մարդու տաղանդին եւ հոգեկան շռայլությանը, որի սիրտը պատկանում է Հայաստանին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4