Մեր հանրապետությունում բարձր է կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը: Ուսումնասիրված կանանց շուրջ 10 տոկոսի մոտ հայտնաբերվում է չարորակ գոյացություն: Նկատի ունենալով այս վիճակագրությունըՙ Կանանց առողջության պահպանման ասոցիացիան, ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայ-ամերիկյան մշակութային միությունը, Երեւանի պետական բժշկական համալսարանը, հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնը հոկտեմբերին անց են կացնում «Զգաստություն կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ» շարժումը եւ նպատակ ունեն կանանց ուշադրությունը հրավիրել կրծքագեղձի հիվանդությունների եւ հատկապես քաղցկեղի վտանգների վրա: Բոլոր հետազոտությունները սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը իրականացվում են 50 տոկոս զեղչով: Կազմակերպվելու է նաեւ քայլարշավՙ հովանավորներ գտնելու եւ անապահով կանանց հետազոտությունն անվճար կազմակերպելու համար: