Երեւանցի միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը գերազանց ելույթ ունեցավ Մինսկում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունումՙ նվաճելով չեմպիոնի կոչումը: Մրցաշարին մասնակցում էին 7 երկրներից ժամանած 56 շախմատիստուհիներ: Անցկացվեց 11 տուր, յուրաքանչյուր պարտիային հատկացվում էր 30 րոպե:
Էլինա Դանիելյանը 6-րդ տուրից գլխավորեց աղյուսակը եւ առաջատարի դիրքը չզիջեց մինչեւ վերջ: 11 հնարավորից նա վաստակեց 9 միավոր, կես միավորով առաջ անցնելով ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկից: 3-րդ տեղը գրավեց Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա)ՙ 7,5 միավոր: