ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների կոմիտեն քննարկելու է Կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական շահերի ներկա կացության խնդիրը: Ըստ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հաղորդման, ադրբեջանամետ գործիչներըՙ մասնավորապես կոնգրեսական Դեն Բարտոնը, հնարավոր է կրկին բարձրացնեն Ադրբեջանին ԱՄՆ կառավարական օգնությունը սահմանափակող 907 հոդվածի վերացման հարցը: Այս նախաձեռնությունը նաեւ ընդդիմադիրներ ունի, որոնցից է իր հայամետ հայացքներով հայտնի Բրենդա Շաֆերը: Հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ հայությանը դիմել կոմիտեի անդամներին այս ձեռնարկը կանխելու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցի շուրջ հարցադրումներ անելու պահանջներով: