«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2001-10-06 | #182, 2001-10-09 | #183, 2001-10-10


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Սիսոեւը լրագրողներին հայտարարեց Երեւանում Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության բացման մասին: Առաջին կարգի առաջին խորհրդական Սիսոեւը դեսպանության ժամանակավոր կացարանի միակ աշխատակիցն է առայժմ եւ զբաղվելու է շենքի ձեռքբերման խնդիրներով:

Կազմակերպչական այս խնդիրները լուծելուց հետո Բելառուսի դիվանագիտական առաքելությունը ողջ կազմով կժամանի մեր երկիր:

Առայժմ սա Բելառուսի միակ դեսպանությունն է Կովկասում: Այս հանգամանքը Վ. Սիսոեւը պարզաբանեց մեր երկու երկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններով, հիշեցրեց նախ ՀՀ եւ Բելառուսի վարչապետների պաշտոնական փոխայցերը, այնուհետեւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի այս տարվա այցը Հայաստան:

Պրն Սիսոեւը նշեց, թե իրենք աշխատելու են տնտեսական փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4