Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) մոտ ժամանակներս կերեւա Ռուսաստանի հանրային հեռուստատեսության էկրանինՙ հեղինակային «Սաթի» ծրագրով: Մեծատաղանդ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի կինն ու հենարանը հանդես է գալու հեղինակի եւ մեկնաբանի դերով: Ամիսը երկու անգամ Սաթին ներկայացնելու է ճանաչված ստեղծագործողներին: Մասնագիտությամբ արտիստուհի Սաթի Սպիվակովան (ժամանակին նա մեծ ճանաչում ձեռք բերեցՙ նկարահանվելով Մարատ Վարժապետյանի «Անուշ» ֆիլմ-օպերայումՙ գլխավոր հերոսուհու դերում) հնարավորություն ունի կրկին փայլելու, այս անգամՙ հեռուստաէկրանին:
Ս. Գ.