«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2001-10-11 | #185, 2001-10-12 | #186, 2001-10-13


ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ» ԱԽՈՐԺԱԿԸ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի անդամ Բյուլենթ Աքաչալին հայտարարել է, որ Թուրքիան կարող է հակաահաբեկչական օպերացիա անցկացնել Ղարաբաղում, եթե Ադրբեջանը կարողանա ապացուցել Հայաստանի առնչությունը Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական գործողություններին: Ըստ ԱՆՍ գործակալության, միջազգային ահաբեկչության հարցերով Բաքվի համալսարանի փորձագետ Քյամիլ Սալիմովն ասել է, որ Ադրբեջանն ունի բավականին փաստեր, որոնք ապացուցում են Հայաստանի առնչությունը Բաքվի մետրոյում տեղի ունեցած պայթյուններին եւ Լեռնային Ղարաբաղի բանակի «ահաբեկչական գործողություններին»:

ՄԱԿ-ը եւ ԱՊՀ անդամ պետությունները փաստաթղթեր ունեն երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր կնքելու վերաբերյալՙ սեփական տարածքում ահաբեկչական գործողությունները ճնշելու նպատակով, այնպես որ Ադրբեջանն էլ կարող է Թուրքիայի հետ պայմանագիր կնքել Հայաստանի կողմից ահաբեկչության դեմ պայքարելու մասին, ըստ գործակալության, ասել է Քյամիլ Սալիմովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4