«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2001-10-11 | #185, 2001-10-12 | #186, 2001-10-13


ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ Է ՀԺԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Երեկ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը ներկայացրեց կուսակցությունների մասին օրենքի նախագծի շուրջ կազմակերպված քննարկումները եւ նշեց, որ օրենքի նախագիծն ուղարկվել է 20-ից ավելի կուսակցությունների ու նրանցից ստացվել են առաջարկներ ու դիտողություններ: Երեկվա քննարկմանը մասնակցում էին ՀՌԱԿ եւ «Ազատություն» կուսակցությունների ներկայացուցիչները: Ի դեպ, ՀՌԱԿ-ը կարեւոր առաջարկներ ու դիտողություններ էր ներկայացրել: Քննարկմանը մասնակցում էին խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ու խումբ-խմբակցությունների անդամներ, որոնք էլ իրենց դիտողություններն ու առաջարկները ներկայացրին: Օրենքի նախագիծը ներկայացվել է նաեւ Վենետիկի հանձնաժողովին եւ նրանց կողմից նույնպես ներկայացվել են 6 կարեւոր հարցերի շուրջ դիտողություններ: Երկու հարցի շուրջ էլ դիտողություններ էին ներկայացրել փորձագետները: Այս դիտողություններից հայտնի է դառնում, որ ներկայացված օրենքի նախագիծը լուրջ թերություններ ունի, որն էլ արծարծվում է նաեւ միջազգային փորձագետների կարծիքներում: Մեր երկրի համար ամենակարեւոր խնդիրն այսօր քաղաքական համակարգի եւ պետական կառավարման համակարգի բարեփոխումներն ենՙ որպես գլխավոր գաղափար, եւ այս պարագայում կուսակցությունների մասին օրենքն ինքնին կարեւոր նշանակություն ունի եւ այժմ գտնվում է մեծ օրակարգի պլանում եւ քննարկումներից հետո կներկայացվի եռօրյայի օրակարգ: Օրենքի նախագիծը քննարկել է նաեւ ՄԱԿ-ի գրասենյակը եւ նրանց շատ դիտողություններ համընկնում են Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ: Քննարկման հիմնական հարցերը վերաբերում էին օտարերկրյա քաղաքացիների մասնակցությանը կուսակցության կյանքին, կուսակցություններին անդամակցությանը: Փորձագետներն արձանագրել են այս հարցը եւ ակնկալում են մեր տեսակետը: Այս հարցը կարող է էական նշանակություն ունենալ փախստականների մասնակցության պարագայում: Հարցերի շարքում էր եւ լուրջ քննարկման դրվեց պատգամավորին մանդատից զրկելու հարցը եւ նշվեց, թե ով տվել է մանդատը, նա էլ կարող է զրկել:

Հաջորդ հարցը ՀՀ տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու դեպքում կուսակցությունների գործունեությունը կասեցնելուն էր վերաբերում եւ հանվեց նախագծից: Քննարկվեց նաեւ կուսակցության անդամների թվաքանակի, տարածքային կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության, տարածքային շրջանակի հարցերը: ՀՀ նախագահի պաշտոնում կուսակցության առաջադրած թեկնածուն եթե ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների ոչ պակաս, քան 2 տոկոսը, օրենքի նախագիծը քննարկվել ու որոշակի կարծիք է ներկայացրել գլխադասային հանձնաժողովը: Պրն Վիկտոր Դալլաքյանն ամփոփ ներկայացրեցՙ կարեւորելով օրենքի կարեւորությունը, նշեց, որ հանձնաժողովը տվել էր իր դրական եզրակացությունը մի շարք առաջարկների հարցում: Այդ թվում նաեւ կառավարության եզրակացությունը հաշվի կառնվի եւ կներկայացվի եռօրյա նիստերի օրակարգ մտցնելու համար:

Հատկանշական էին ՀՌԱԿ-ի վարչության ատենադպիր Գառնիկ Հովակիմյանի ներկայացրած տեսակետներն օրենքի նախագծի շուրջ, որին «Ազգ»-ը առանձին կանդրադառնա հետագայում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4