«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2001-10-11 | #185, 2001-10-12 | #186, 2001-10-13


ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՄԱԿ-ԻՆ ԵՎ ԿՈՖԻ ԱՆԱՆԻՆ, ԻՍԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸՙ Վ. ՆԱՅՊՈԼԻՆ

Երեկ Շվեդիայի թագավորական պալատում հայտարարվեց 2001 թ. խաղաղության Նոբելյան մրցանակաբաշխության արդյունքները. այս տարի այն հավասար չափով կիսվեց Միացյալ ազգերի կազմակերպության եւ նրա ներկայիս գլխավոր քարտուղար Կոֆի Անանի միջեւ, «ավելի կազմակերպված եւ առավել խաղաղ աշխարհ» ապահովելու աշխատանքների համար:

Ինչ վերաբերում է գրականության մրցանակին, ապա նախորդ օրն այն շնորհվեց հնդիկ ծնողների զավակ, 1932-ին Տրինիդադում ծնված անգլիացի գրող Վիդիեդար Ս. Նայպոլին: Նայպոլն իր ժամանակի նշանավոր գրողների շարքին է դասվել «Խորհրդավոր մերսողը» (1957 թ.), «Տուն պարոն Բիսվազի համար» (1961 թ.), «Նմանակող մարդիկ» (1967 թ.), «Ազատ պետությունում» (1971 թ.), «Պարտիզանները» (1975 թ.), «Գետի ոլորանը» (1979 թ.) եւ «Ժամանման առեղծվածը» (1987 թ.) վեպերի համար:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4