ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինեսոտա նահանգի ներկայացուցիչ կոնգրեսական Քոլին Պիտերսոնը հայտարարել է, որ դեմ է 907 բանաձեւի վերացմանը: Ինչպես գրում է ադրբեջանական «525-րդ» թերթը, Քոլին Պիտերսոնն իր հայտարարության մեջ նշել է, որ միանում է Ադրբեջանին ԱՄՆ-ի կառավարության օգնության վրա արգելք դրած 907 բանաձեւի կողմնակիցներին, դառնալով ԱՄՆ-ի 106-րդ կոնգրեսականը, որը պաշտպանում է հայկական լոբբիի դիրքորոշումը: