«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2001-10-13 | #187, 2001-10-16 | #188, 2001-10-17


907-Ը ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԻՏԻ ԴԻՄԻ ԿՈՆԳՐԵՍԻՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Սեմ Բրաունբեքը մի օրինագիծ է ներկայացրել, որով ընդլայնվում են նախագահի լիազորությունները Ադրբեջանի դեմ կիրառվող 907 բանաձեւը վերացնելու հարցում, տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Սենատում իր ունեցած մի համառոտ ելույթում նա ընդունել է, որ դժվարին խնդիր է լինելու Կոնգրեսին ճնշման տակ դնելՙ հրաժարվելու այն օրենքից, որը վավերացվել է 1992 թվականին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակմանը եւ շրջափակմանը հակադարձելու նպատակով:

Այդ օրենքով նախագահը 907 բանաձեւը կարող է վերացնել միայն պաշտոնապես Կոնգրեսին զեկուցելով, որ Ադրբեջանը ապացուցելի քայլեր է արել վերացնելու շրջափակումը եւ դադարեցրել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ամեն տեսակ ուժի գործադրում: Այդ բանաձեւի նկատմամբ կոնգրեսական եւ կուսակցական աջակցությունը վերահաստատվել է Սենատում եւ Ներկայացուցիչների պալատումՙ քվեարկությամբ 1998 թվականի սեպտեմբերին եւ 1999 թվականի հունիսին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4