«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2001-10-13 | #187, 2001-10-16 | #188, 2001-10-17


ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉՈՒՄ Է ԶԳՈՆՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս Հայաստանի որոշ ընկերություններ, ՀՀ քաղաքացիներին տալով տարբեր երկրների մուտքի կեղծ այցագրեր, նրանց խոստանում են արտերկրում բարձր վարձատրությամբ աշխատանք, այդ թվում նաեւ այնպիսի երկրներում, որտեղ միջին աշխատավարձը բարձր չէ եւ երկիրն ունի հավելյալ աշխատուժ: ՀՀ արտգործնախարարությունը կոչ է անում է ՀՀ քաղաքացիներինՙ լինել զգոն, ուշադիր, չհավատալ եւ չխաբվել գայթակղիչ առաջարկներով, ՀՀ ԱԳՆ-ի միջոցով պարզել վիզաների իսկությունը եւ տվյալ երկրում տիրող տնտեսական ու քաղաքական իրավիճակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4