«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2001-10-13 | #187, 2001-10-16 | #188, 2001-10-17


ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱԿԵՏԻ ՊԵՏԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՏԱՎՈՒՇ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 15-ին ժամը 21:30-ի սահմաններում ոտքի եւ գլխի հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Բագրատաշենի մաքսակետի հերթապահ, Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակիչ Ժիրայր Իսրայելյանը: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի Տավուշի թղթակցի տվյալներով, վեճ է եղել Բագրատաշենի մաքսակետի նախկին պետ Գրիշա Դավթյանի եւ ներկայիս պետ Կարեն Ջանոյանի միջեւ, որի ժամանակ Դավթյանը սպառնացել է ատրճանակով: Միջադեպը փորձել է կանխել Ժիրայր Իսրայելյանը, որն էլ վիրավորվել է: ՀՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի վարչությունից հաստատեցին միջադեպի մասին տեղեկատվությունը, ավելացնելով, որ մարմնական վնասվածք է ստացել նաեւ մաքսակետի պետ Կարեն Ջանոյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4